«Գոյություն ունի պարզ սիլոգիզմ. եթե «սրիկան» վիրավորանք է, ապա Էդգար Ղազարյանը պիտի ներողություն խնդրի։ Եթե դա վիրավորանք չէ, ուրեմն լրիվ նորմալ է, որ Էդգար Ղազարյանին, ըստ նրա՝ անվանեն «սրիկա»։ Դա սիլոգիզմ է, որը առաջարկում եմ կոտրել»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հավելել, որ ոչ ոք չի առաջարկում նրան բերել և զոհ անել։
«Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սբխեչի ուլի չի, որ բերենք այստեղ մորթենք։ Բայց առաջարկվում է անել պարզ բան՝ հնչել է վիրավորանք, թող ներողություն խնդրի, ի՞նչն է այստեղ անհասկանալի»,- շեշտել է Ռուբինյանը։
Ըստ նրա՝ եթե իրենց խմբակցությունից ինչ-որ մեկը մյուսին վիրավորի, Ռուբեն Ռուբինյանն ինքն է հորդորելու ներողություն խնդրել. «Այդ ո՞ր օրվանից սխալի համար ներողություն խնդրելը դառել է զոհասեղանի զոհ տալ»,- ասել է ԱԺ նախագահը։
