
Բրիտանիայի հարավում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տուժել է 20 մարդ, հայտնում է Sky News-ը՝ հղում կատարելով երկրի տրանսպորտային ոստիկանությանը։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Արևելյան Սասեքս կոմսության Լյուիս քաղաքի մոտակայքում։ Դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով է գնացքը ռելսերից դուրս եկել։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ծայրահեղ շոգի պայմաններում։ Ավելի վաղ նախազգուշացվել էր, որ բարձր ջերմաստիճանի հետևանքով երկաթուղային ռելսերը կարող են ընդարձակվել և հնարավոր է՝ դեֆորմացվեն։