Իսպանիայի սուպերգավաթը կխաղարկվի Ստամբուլում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կանցկացվեն 2027 թվականին Ստամբուլում։ Այս մասին հաղորդում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) կայքը։

Տիտղոսը կվիճարկեն «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», «Ռեալ Սոսիեդադը»։

Մրցաշարը կանցկացվի փետրվարի 2-7-ին։

Անցած մրցաշրջանում Իսպանիայի սուպերգավաթը նվաճել էր «Բարսելոնան», որը եզրափակիչում 3:2 հաշվով պարտության էր մատնել «Ռեալին»։

Leave a Comment