Կարճատեւ անձրեւ` կեսօրից հետո. Երեւանի ամենատաք ու ամենազով օգոստոսի 14- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիսարեւելյան եւ արեւելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։

Ցերեկը կլինի 31- 33, երեկոյան`27- 29, գիշերը` 22- 24 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք օգոստոսի 14-ն արձանագրվել է 2015 թվականին` 39.5°C, ամենազովը` 1980 թվականին` 7.9°C։

Leave a Comment