ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից հունիսի 25-ին կայացված որոշման դեմ, հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։
Նշվում է, որ Գլխավոր դատախազը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը:
Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր Միքայել Սրբազանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա բացակայելու արգելքը։ Միևնույն ժամանակ՝ բեկանվել էր նաև Առաջին ատյանի դատարանի որոշումն «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելու մասին և ուղարկել էր հետ՝ նոր քննության։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, իսկ մարտի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանն այդ որոշումը թողել էր անփոփոխ, սակայն թույլատրել էր մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։