Թուրքիան ակնկալում է, որ Եգիպտոսը կմիանա Մեքքայի համաձայնագրին, որը օգոստոսի 7-ին ստորագրել են Անկարան, Էր Ռիադն ու Իսլամաբադը։ Այս մասին Եգիպտոսի Էլ-Ալամեյն քաղաքում իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդել Աթիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք այս հարցը մեր եգիպտացի եղբայրների հետ քննարկում ենք հենց սկզբից։ Մենք շատ սերտորեն համագործակցում ենք տարածաշրջանում մեր կողմից լուծվող բոլոր հարցերի շուրջ։ Ներկայում նրանք մանրամասն ուսումնասիրում են այս հարցը, և մենք հույս ունենք, որ շուտով նրանք կդառնան մեր պաշտոնական գործընկերը», — ասել է Ֆիդանը։
Նա նշել է, որ Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ երրորդ երկրների դեմ։