Ի՞նչ է իրենից ներկայացնում հայագիտությունն այսօր, և ինչպե՞ս պահպանել ազգային ինքնությունը 21-րդ դարում։ Երևանում էր Բեյրութի «Հայկազյան հայագիտական հանդեսի» պատասխանատու խմբագիր, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը։ Նա համոզված է, որ հայագիտությունը միայն անցյալի ու մագաղաթների մասին չէ։ Այն պետք է ուսումնասիրի նաև մեր այսօրը։ Բեյրութահայ մտավորականի հետ զրուցել է Արմինե Գևորգյանը։ Նա նաև ներկա է եղել Դաքեսյանի դասախոսությանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։