Ըստ Meduza-ի հաշվարկների՝ Wildberries-ի և վաճառողների ընդհանուր կորուստները ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից գնահատվել են 600–800 միլիարդ ռուբլի։
Հարձակումներից հետո պահեստների և ենթակառուցվածքների վերականգնումը Wildberries-ի համար կարող է արժենալ 147-223 միլիարդ ռուբլի։
Եթե անհրաժեշտ լինի ամբողջական ապամոնտաժում, շինարարական և այլ թափոնների հեռացում ու տարածքի ռեկուլտիվացիա, ծախսերը կարող են հասնել 169–278,9 միլիարդ ռուբլու։ Այս գնահատականը Forbes-ի հետ զրույցում ներկայացրել է Data Insight հետազոտական գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն։
Wildberries-ի վաճառողների հնարավոր կորուստները նա գնահատել է 445-507,8 միլիարդ ռուբլի։
Այս պահին Wildberries-ի և վաճառողների հնարավոր ընդհանուր վնասը կարելի է գնահատել 600–800 միլիարդ ռուբլի։
