Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժածներ չկան:•Վրաց-ռուսական սահմանի «Դարիալի» անցակետում…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժածներ չկան:
•Վրաց-ռուսական սահմանի «Դարիալի» անցակետում երթևեկությունը վերականգնվել է, և ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
•Ուկրաինան երրորդ կողմի միջոցով Ռուսաստանին առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել հարձակումները Սև ծովում քաղաքացիական թիրախների վրա:
•Իսպանիայի Սեուտա քաղաքում հազարավոր բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել անօրինական միգրանտների զանգվածային հոսքի պատճառով:
•Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչապետին կարգադրել է համացանցից հեռացնել երեխաների մասնակցությամբ նախընտրական տեսանյութը:
•ՖԻՖԱ-ի նախագահն աջակցում է աշխարհի առաջնության մասնակից հավաքականների թիվը մինչև 64-ի հասցնելու առաջարկին:
•Հայաստանի տարածքում և Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում: