ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ դիմելով ընդդիմադիրներին՝ ասել է.
«Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (պատերազմի ժամանակ զոհված քեռորդին) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ է արել և նախազգուշացում հայտարարել.
«Հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե Դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է՝ ակնկալում է, որ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ դահլիճում.
«Հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում ԱԺ դահլիճում, և ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական և ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»:
Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել է, և հայտարարվել է 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն է սկսվել: