Գերմանիայի Տրոյխտլինգեն քաղաքի կայարանում կասկածելի առարկա է հայտնաբերվել

Գերմանիայի հարավում գտնվող Տրոյխտլինգեն քաղաքի երկաթուղային կայարանում հայտնաբերվել է կասկածելի առարկա։ Տեղեկությունը տարածել է ոստիկանությունը՝ հավելելով, որ մասնագիտացված ստորաբաժանումները մանրակրկիտ զննում են կայարանի երկաթուղային գծերի վրա հայտնաբերված առարկան։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

«Դաշնային ոստիկանության մասնագետներն այժմ ուսումնասիրում են առարկան, որը կարող է պայթուցիկ վտանգ ներկայացնել», – գրել է ոստիկանությունը X-ում՝ հորդորելով մարդկանց շարունակել հնարավորինս հեռու մնալ այդ տարածքից։

Մոտ 13 հազար բնակիչ ունեցող Տրոյխտլինգեն քաղաքը գտնվում է Մյունխենից մոտ 150 կմ հյուսիս։ Երկաթուղային կայարանը տարածաշրջանային և հեռավոր երթուղիների կարևոր հանգույց է։ Այստեղից երկաթգծերը կապում են Մյունխենը, Նյուրնբերգը և Բավարիայի այլ քաղաքներ։

Leave a Comment