Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին։
Նրա խոսքով՝ այսօր և առաջիկայում կլինեն կադրային փոփոխություններ ռազմական ոստիկանությունում, Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։
«Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք։ Իմ գնահատականն այն չէ, որ ԳՇ պետը և Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»,-ասաց վարչապետը։