Վերանշանակումներ կառավարությունում․ 9 մարզպետ և 3 կոմիտեի ղեկավար կշարունակեն պաշտոնավարել

ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում մի շարք վերանշանակումների վերաբերյալ որոշումներ է ընդունել։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակվել է Էդուարդ Հակոբյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում՝ Եղիազար Վարդանյանը, իսկ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ Սուրեն Թովմասյանը։

Կառավարության որոշմամբ իրենց պաշտոններում վերանշանակվել են նաև Հայաստանի 9 մարզերի ղեկավարներ։

Մասնավորապես, Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվել է Ռոբերտ Ղուկասյանը, Վայոց ձորի մարզպետի պաշտոնում՝ Վահագն Արսենյանը, Արարատի մարզպետի պաշտոնում՝ Սեդրակ Թևոնյանը, Արագածոտնի մարզպետի պաշտոնում՝ Սերգեյ Մովսիսյանը, Արմավիրի մարզպետի պաշտոնում՝ Վահրամ Խաչատրյանը։

Իրենց պաշտոններում աշխատանքը կշարունակեն նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Leave a Comment