Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:

Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- նշել է Բաբայանը։

ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment