Դերասանուհին բազմոցին նստած մահացել է. Լուսանկար •

Մոսկվայում 72 տարեկանում մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի եւ բալետի պարուհի Նատալյա Տրուբնիկովան։

Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Համաձայն հաղորդման, նախօրեին Տրուբնիկովան եւ հարեւանուհին զրուցել են, սակայն երեկոյան արդեն դերասանուհին հեռախոսազանգերին չի պատասխանել։ Դա էլ անհանգստացրել է հարեւանուհուն եւ նա գնացել է դերասանուհու բնակարան։

Այնտեղ էլ հայտնաբերել է Տրուբնիկովայի անշնչացած մարմինը՝ բազմոցին նստած։ Պարբերականը մանրամասնում է, որ Տրուբնիկովան տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։

Դերասանուհին բազմոցին նստած մահացել է

Leave a Comment