Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» և միջազգային իրավունքի վերաբերյալ։ Երկակի ստանդարտներն ակնհայտ են և ամոթալի։

Գազայում Իսրայելի ցեղասպանությանը և Իրանի դեմ ագրեսիային ձեր աջակցությունը կործանեց ցանկացած բարոյական առավելություն, որ կարծում էիք, թե ունեք»,- գրել է Արաղչին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment