Էդուարդ Հակոբյանը կվերանշանակվի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում:
Վերանշանակվել են նաև ՀՀ մարզպետները։
Որոշման նախագծերը ներառված են Կառավարության օգոստոսի 13-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրանց, թեև՝ նշեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում մարզպետներից ոմանք կմասնակցեն ընտրությւոններին ու ընտրվելու դեպքում կգործուղվեն ղեկավարելու համայնքները։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի Հաղթանակ կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ, և մեր այս աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա:
Այս մասին Կառավարության օգոստոսի 13-ի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկել եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ այդ փողոցն անվանել COP-17-ի փողոց՝ ի նշանավորում համաշխարհային միջոցառման:
Բացի դրանից՝ հարակից ենթակառուցվածքներ, մայթեր, ճանապարհ վերականգնվում են, և Կարմիր կամրջի հետ մի կարևոր մաս են կազմում: Երևանի պատմամշակութային մի կլաստեր ևս ավելանում է, նաև՝ հանդիպումների և միջոցառումների»,- ասաց նա: