Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ 2026 թվականի առաջին կիսամյակում երեխաների շրջանում դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից թունավորման դեպքերի թիվը զգալիորեն աճել է։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է նմանատիպ 256 դեպք, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 464 դեպք։
«Մտահոգիչ այս վիճակագրությունը ստիպում է բոլորիս առավել զգոն լինել՝ միշտ և ամենուր»,- նշել է նախարարը՝ կոչ անելով տարածել տեղեկատվությունը և այն ուղարկել փոքր երեխաներ ունեցող ծնողներին։