Դատախազությունը պատրաստվում է «խլել» «Առինջ մոլ»-ի տարածքը․ ԶԼՄ – armeniatoday.am

Կոտայքի մարզի դատախազությունը պատրաստվում է «խլել» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի տարածքը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ըստ թերթի՝ Կոտայքի մարզի դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։

Հայցադիմումներից մեկը ներկայացվել է ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների, Արամ և Գայանե Սեդրակյանների, մյուսը՝ ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի։ Խոսքը«Առինջ մոլի» տարածքի մասին է, որն, ըստ ամենայնի, պատրաստվում են խլել Ծառուկյանից։

Leave a Comment