12 Օգոստոսի 2026, 22:50
Պյատիգորսկում բնակվող հայ թեթևատլետուհի Սնեժանա Շահբազյանը ոսկե մեդալ է նվաճել քաղաքի բաց առաջնության կրոսավազքում։
Մրցումներին մասնակցել են Ստավրոպոլի երկրամասի յոթ քաղաքներից ժամանած 158 մարզիկներ։
2007–2008 թվականներին ծնված մարզիկների տարիքային խմբում Շահբազյանը գրավել է առաջին տեղը։
Իսկ 2009–2000 թվականներին ծնված մասնակիցների շրջանում 3000 մետր վազքում բրոնզե մեդալակիր է դարձել հայազգի մարզիկ Իլյա Գրիգորյանը։