ԱՄՆ Մինեսոտա նահանգի Հոփքինս քաղաքի մանկապարտեզներից մեկում իրավապահները հայտնաբերվել են մեկ ընտանիքի երեք անդամների՝ տղամարդու, կնոջ և երեխայի մարմիններ: Դեպքը որակվում է որպես սպանություն-ինքնասպանություն:
Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ կասկածվում է, որ ընտանիքի հայրը սպանել է իր կնոջն ու երեխային, որից հետո վերջ է տվել նաև իր կյանքին: CBS News-ի փոխանցմամբ՝ դեպքի պահին մանկապարտեզում գտնվել է 7 երեխա: Հարձակումն, ըստ ամենայնի, տեղի է ունեցել փոքրիկների աչքի առջև:
Ողբերգության մասին ոստիկանությանը առաջինը տեղեկացրել է ծնողներից մեկը, ով իր երեխային մանկապարտեզ բերելու պահին ականատես է եղել կատարվող հանցագործությանը և անմիջապես զանգահարել արտակարգ ծառայություններ:
Հանգամանքները ճշտվում են, իսկ ականատես երեխաներին տրամադրվում է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:
