Թուրքիայի Յալովա նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել, հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությունը։
Օդաչուն ինքնանետվել է և ողջ մնացել։ Ուսումնական ինքնաթիռն ընկել է ծովը, ինչից հետո հզոր պայթյուն է որոտացել։ Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։
Հրապարակված կադրերում երևում են սև ծխի երկու քուլաներ։
«Մեր F-16 կործանիչներից մեկը վթարի է ենթարկվել Յալովայում ուսումնական թռիչքի ժամանակ։ Օդաչուն ինքնանետվել է և ողջ է»,- գերատեսչության հաղորդագրությունն են փոխանցում ԶԼՄ-ները։
