Ըստ Reuters-ի բարձրաստիճան աղբյուրի՝ հրադադարի երկարաձգման շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չի եղել։ Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված միջանկյալ համաձայնագրի շրջանակում Թեհրանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է վերադառնա պայմանավորվածությանը և սահմանի ժամկետ՝ իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար։
«Միջնորդների միջոցով քննարկվող հարցերից մեկն այն է, որ ԱՄՆ-ը վերադառնա միջանկյալ համաձայնագրին և սահմանի ժամկետ՝ իր պարտավորությունների կատարման համար։ Այս հարցում բացարձակապես որևէ առաջընթաց չկա», – ասել է աղբյուրը։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև հունիսին կնքված միջանկյալ համաձայնագիրը նախատեսում էր «բոլոր ճակատներում ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում»։ Սակայն համաձայնագիրը կարճ ժամանակ անց տապալվեց, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին հայտարարեց, որ պայմանավորվածությունը «ավարտված է»։ Թեհրանը բազմիցս մեղադրել է Վաշինգտոնին իր ստանձնած պարտավորությունները հետևողականորեն խախտելու մեջ։
«Երկարաձգման մասին խոսք չկա, քանի որ Միացյալ Նահանգները խախտեց միջանկյալ համաձայնագիրը դրա ձեռքբերումից ընդամենը 48 ժամ անց և մի քանի օր անց դուրս եկավ դրանից», – Reuters-ին հայտնել է իրանցի աղբյուրը։
