Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանել է սլովենական «Ցելիեից» 0:2 հաշվով կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։ «Արարատ-Արմենիան» տանը հաղթել էր 2:1 հաշվով և ընդհանուր դիմակայության արդյունքում դուրս մնաց այս մրցաշարից։
«Այս խաղը հստակ ցույց տվեց, թե ինչքան դաժան կարող է լինել ֆուտբոլը, որովհետեւ մինչև մեր բաց թողած առաջին գոլ, մենք շատ մոտ էինք գոլ խփելուն, բայց երբ չես խփում, փոխվում է իրավիճակը և բաց թողեցինք երկու գոլ։
Ամենակարևորը ցանկանում եմ նշել, որ մեր ֆուտբոլիստներն անվախ ֆուտբոլ ցուցադրեցին, թեև երկրպագուները շատ վախեցնող մթնոլորտ էին ստեղծել։ 0:2 հաշիվը չի արտացոլում խաղի պատկերը։ Ավելի արդար կլիներ, եթե գնայինք լրացուցիչ ժամանակ։
Խաղից հետո ֆուտբոլիստներին ասել եմ, որ ինձ համար հպարտություն է նրանց հետ աշխատելը»,- նշել է Տուլիպան։
«Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում և կմրցի Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ի և ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դիմակայության հաղթողի հետ։
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» ապահովել է տեղն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։