«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ ՔՊ-ի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել արագացնել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության…
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ ՔՊ-ի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել արագացնել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը։
Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում մի քանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ խորհրդարանի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Կարապետյանը նշել է, որ նպատակն է ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործել և խորհրդարանական քննարկումները դարձնել ավելի խորքային ու մասնագիտական։
Նրա խոսքով՝ ոլորտային հարցերի քննարկման ժամանակ պետք է առավել մեծ տեղ հատկացնել տվյալ ոլորտին մասնագիտորեն տիրապետող պատգամավորներին։