Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը գնահատել է Ֆրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի և Եվրոպայի լիգայի գավաթակիր, անգլիական «Աստոն Վիլայի» հնարավորությունները Եվրոպայի սուպերգավաթի խաղում։
Ֆավորիտը ՊՍԺ-ն է, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 45 տոկոս, «Աստոն Վիլայինը»՝ 29,6 տոկոս, հաղորդում է Opta Analyst-ը։
Հանդիպումը տեղի կունենա այսօր ուշ երեկոյան Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ։
2025-ին տիտղոսը նվաճել է ՊՍԺ-ն, որը հաղթել էր Լոնդոնի «Տոտենհեմին»։