Կենսաթոշակի նախնական չափը այսուհետ կարելի է հաշվել ինքնուրույն

Այսուհետ Ձեր կենսաթոշակի նախնական չափը կարող եք հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator, Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը։

Leave a Comment