
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի ներկայանում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին՝ PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք անձամբ հանդիպել է Խամենեիի հետ։
Մոջթաբա Խամենեին Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, որի ընթացքում զոհվել է նրա հայրը՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ոչ մի անգամ հանրությանը չի ներկայացել։