«Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքները չեն արտադրվի

«Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքները չեն արտադրվի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։

Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝

  • արտադրական տարածքների և շինությունների ոչ պատշաճ պայմաններ,
  • հատակի, դռների և պատերի մակերևույթների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող վիճակ,
  • աշխատանքային մակերևույթների ոչ համապատասխան նյութերից պատրաստվածություն,
  • հումքի և բաղադրիչների ոչ պատշաճ պահպանում,
  • կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների չպահպանում,
  • անձնակազմի համար նախատեսված հանդերձարանի բացակայություն։

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսավարողին սահմանվել է վերջնաժամկետ։ Արտադրական գործունեությունը կարող է վերսկսվել միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment