«Ռեալի» նախկին ավագ Դանիել Կարվախալը Վինիսիուս Ժունիորին մարզաշապիկ է նվիրել՝ ուղերձով։
Բրազիլացին լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում՝ այն մակագրելով. «Լեգենդ»։
«Վինի, իմ ընկեր։ Ես հատուկ սեր ունեմ քո հանդեպ։
Ինչպես միշտ, դու ամեն ինչ տալիս ես խաղադաշտում, ամեն ինչ տալիս ես և անում ամեն ինչ, ինչ կարող ես։ Դու լավագույնն ես», – գրել է Կարվախալը իր նվիրած մարզաշապիկի վրա։