Իլհամը՝ Հայաստանի միապետ – BlogNews.am



Բավական լայն արձագանք են ստացել Իլհամի հայտարարությունները՝ կապված Հայաստանի հետ, որտեղ նա խոսել էր ատոմակայանի  փակման ու դրա հետևանքների, ինչպես նաև TRIPP ծրագրի շրջանակում  Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման մասին: Մասնավորապես՝ պարզ է դարձել, որ ատոմակայանի փակման հարցն այլևս լուծված է, և Իլհամն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին՝ հաղթահարելու սպասվող էներգետիկ ճգնաժամը: «Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլի մեծը:
 
Իլհամի հռետորաբանությունը չափազանց խոսուն է ու հստակորեն վկայում է այն մասին, թե որքան է Հայաստանը, որպես պետական կազմավորում, իջել, ինչի է վերածվել: Իլհամը երբեք նման տոնով չէր խոսի, եթե վստահ չլիներ, որ կարողացել է Հայաստանի ինքնիշխանության և ռազմավարական ոլորտների նկատմամբ կատարյալ վերահսկողություն սահմանել:
 
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը և Թուրքիան տասնամյակներ շարունակ լոբբինգ են իրականացնում միջազգային հարթակներում՝ պահանջելով փակել Մեծամորի ատոմակայանը՝ իբր բնապահպանական և անվտանգային նկատառումներից ելնելով։ Իլհամի բառուբանը հուշում է, որ այդ հարցն արդեն լուծված է. Նիկոլը համաձայնվել է կտրել Հայաստանի էներգետիկ զարկերակը, իսկ էներգետիկ ճգնաժամը՝ լուծել Ադրբեջանի կամ Թուրքիայի օգնությամբ, ինչը նշանակում է, որ  300000 դարբեջանցիների վերադարձը միանգամայն իրական հեռանկար է: Ընդ որում՝ բացառված չէ,որ ատոմակայանը փակեն  մինչև 2036-ը, եթե այդպես հրամայի մեծն Իլհամը:
 
Իսկ թե ով է Իլհամի «բերանը լեզու դնողը», հայտնի է նույնիսկ վերջին հիմարին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment