«Ադրբեջանի հայտարարություններին արժանի գնահատական չի տրվում, փոխարենն ընկած են Կաթողիկոսի հետևից»․ Գառնիկ Դավթյան

«Ադրբեջանի հայտարարություններին արժանի գնահատական չի տրվում, փոխարենն ընկած են Կաթողիկոսի հետևից»․ Գառնիկ Դավթյան

«Ես նկատել եմ, որ ՔՊ պատգամավորները շատ են նեղվում կապիտուլյացիա բառից և դա իրենց համար որոշակի վիրավորական խոսք է, բայց այսօր ԱԺ ամբիոնից չլսեցի որևէ կոշտ, խրոխտ հայտարարություն՝ կապված Ալիևի հայտարարությունների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։ «Ադրբեջանի հայտարարություններին այսօրվա իշխող քաղաքական ուժի կողմից արժանի գնահատական չի տրվում, փոխարենն ընկած են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետևից, փորձում են մեր սրբազան հայրերին բանտարկել։ Ըստ էության՝ ՀՀ օրակարգերը ձևավորվում են դրսից»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Ադրբեջանի հայտարարություններին արժանի գնահատական չի տրվում, փոխարենն ընկած են Կաթողիկոսի հետևից»․ Գառնիկ Դավթյան

Leave a Comment