Ամերիկյան ռազմաբազաները ամբողջ աշխարհում կգրավվեն, եթե Միացյալ Նահանգները փորձի միջուկային զենք կիրառել Իրանի դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին:
«Միջուկային զենքի օգտագործումը կարող է սխալ լինել նրանց համար։ Ռումբի նետումից հետո հաջորդ առավոտյան աշխարհի բոլոր ամերիկյան ռազմական բազաները կենթարկվեն ռմբակոծության։ Այսօրվա իրավիճակը տարբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղածից։ Աշխարհի ազգերը արթնացել են։ Աշխարհում ոչ ոք թույլ չի տա, որ նման հանցագործություն կատարվի, քանի որ հաջորդ անգամ դա կարող է ազդել իրենց վրա», – ասել է նա ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։