Եթե «Մանչեսթեր Սիթիի» ավագը Էրլինգ Հալանդը լիներ, մենք խնդիրներ կունենայինք. Մարեսկա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է իր աշխատանքային արտասովոր կանոնների մասին։

««Լեսթերում» և «Չելսիում» ես մի կանոն ունեի. երբ մենք գոլ էինք խփում, թիմի ավագը պետք է մոտենար պահեստայինների նստարանին՝ ոչ թե տոնելու, այլ նոր հրահանգներ ստանալու համար:

Բայց եթե ավագն ինքն է դառնում գոլի հեղինակ, ապա նրան թույլատրվում է տոնել այն: Եթե «Մանչեսթեր Սիթիի» ավագը Էրլինգ Հալանդը լիներ, մենք հաստատ խնդիրներ կունենայինք: Պատկերացնո՞ւմ եք դա»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Նախորդ մրցաշրջանում Էրլինգ Հալանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Leave a Comment