Ռոնալդուն և Ջորջինան ամուսնացան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Պորտուգալիայի ազգային հավաքականի և սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու մոդել Ջորջինա Ռոդրիգեսը սոցիալական ցանցերի իրենց էջերում ամուսնական մատանիների լուսանկարներ են հրապարակել։

Ավելի վաղ նշվել էր, որ զույգի հարսանեկան արարողությունը կայանալու է նախորդ հանգստյան օրերին ու նրանք պսակադրվելու են Ֆունշալի տաճարում, ինչից հետո իրադարձությունը տոնելու են տեղի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի այցելուներին նախապես տեղեկացրել էին, որ շենքի երկու հարկերն ու մի քանի բարային գոտիներ փակ են լինելու։

Ֆունշալը Ռոնալդուի հայրենի քաղաքն ու ծննդավայրն է։ Պորտուգալացի ֆուտբոլիստն իր ընտրյալին ամուսնության առաջարկություն էր արել 2025 թվականին։ Ռոնալդուի և Ջորջինայի հարաբերությունները սկսվել են դեռևս 2016 թվականից։

 

Leave a Comment