Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին հայտարարել է, որ Ճապոնիան դիվանագիտական ուղիներով բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային՝ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։
«Մենք խիստ բողոք ենք հայտնել դիվանագիտական ուղիներով, այդ թվում՝ Պեկինում մեր դեսպանատան միջոցով», – լրագրողներին ասել է նա։
Պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևերը։ Կոիզումիի խոսքով՝ Ճապոնիան, ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հետ, ներկայումս շարունակում է վերլուծել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ կապված տեղեկատվությունը։ Նա պարզաբանել է, որ որևէ վնասի մասին չի հաղորդվել։
Պաշտպանության նախարարը հաստատել է, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) սահմաններից դուրս՝ Ճապոնական ծովում։ Կոիզումին չի տրամադրել հրթիռի թռիչքի հեռավորության կամ բարձրության վերաբերյալ տեղեկություններ՝ բացատրելով, որ այդ տվյալները դեռևս վերլուծվում են։ Նա ընդգծել է, որ հրթիռը բալիստիկ հրթիռ է եղել։