Լեգենդար Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդիները՝ Էդմոնդը և Գրիշան, դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո։

Լեգենդար ըմբիշը հանդիպում է անցկացրել Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ և կարգավորել է իր որդիների արտոնագրերի հարցը։ Շուրջ երկու տարի Էդմոնդ ու Գրիշա Նազարյանները հանդես չեն գալիս հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի կազմում։

«Մենք պետք է ոչ թե վիճենք, այլ միավորվենք։ Անհրաժեշտ է երկխոսություն։ Ուղարկեք հրավերները, և մենք նույնպես կմիանանք հավաքականի մարզիկների նախապատրաստական ծրագրի քննարկմանը»,- ասել է Արմեն Նազարյանը:

Էդմոնդ Նազարյանը Բուլղարիայի դրոշի ներքո Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 ոսկե, մեկական արծաթե ու բրոնզ մեդալ: 24-ամյա ըմբիշը բրոնզե մեդալի է արժանացել նաև 2022թ. աշխարհի առաջնությունում:

Leave a Comment