Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ իր անվստահության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օգոստոսի 11-ին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարել է, որ չի վստահում Իրանի ներկայացուցիչներին։

«Ես չեմ վստահում Իրանին; Ես վերջին մարդն եմ, ով կվստահեր Իրանին», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը պնդել է, որ Միացյալ Նահանգները «շատ լավ դիրքում» է գտնվում իրանական հարցում։

«Իրանի հետ ամեն ինչ հիանալի զարգանում է», – հայտարարել է նա։

Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն, հուլիսի 8-ի գիշերը,  ԱՄՆ-ը վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրի պայմանները խախտելու մեջ։

Օգոստոսի 2-ին Թրամփը հայտարարեց, որ համաձայնել է չեղարկել Իրանի վրա նախատեսված խոշոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար։

Leave a Comment