2026 թվականի օգոստոսի 7-ին Երևանի քրեական դատարանում քննության է ընդունվել քրեական գործ։ Ըստ մեղադրանքի՝ նա Telegram-ի խմբում ծանոթացել է քաղաքացու հետ, ներկայանալով որպես վիզայի գործընթացում աջակցություն ցուցաբերող անձ՝ նրանից ստացել 704 հազար դրամ։ Գործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ա․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Նա 2225 թվականի օգոստոսի 23-ին տելեգրամյան «Русские в Армении» խմբում հա Վ. Կ․-ի տեղադրած հայտարարության մենկաբանություններ բաժնում գրառում կատարելու միջոցով կապ է հաստատել վերջինիս հետ և խարդախության եղանակով Ե․ Կ․-ից խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս հավաստիացրել է, իբրև թե կարող է աջակցել նրան Կիպրոսի վիզա ստանալու հարցում և արդյունքում’ օգտագործելով իր և Ե. Կ․-ի միջև ձևավորված որոշակի վստահության հարաբերությունները, դիտավորությանբ անությունը խեղաթյուրելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ արդելով, այն է, որ Կիպրոսի վիզա ստանալու հարցում կարող է աջակցել նրան, Ե. Կ․-ին հայտնել է, որ այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է որոշակի վճարումներ կատարել’ այդ կերպ վերջինիս դիտավորությամբ մոլորության մեջ պահանջել և 2025 թվականի օգոստոսի 23-ին բանկային փոխանցումների և տերմինալի միջոցով համալրելու եղանակով իրեն պատկանող 44……. և 13…… բանկային հաշվեհամարներին Ե․ Կ․-ի կողմից կատարված փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր’ 704,000 ՀՀ դրամ, այդ կերպ հափշակելով գումարը’ արդյունքում Ե․ Կ.-ին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Ա․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նա նախկինում դատված չի եղել։
Ա․ Հ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։