UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի մենամարտ կանցկացնի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ Լաս Վեգասում (Նևադա, ԱՄՆ) կայանալիք Real American Freestyle (RAF) կազմակերպության մրցաշարում։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Մենամարտը կկայանա հոկտեմբերի 3-ին։
Ծառուկյանը 29 տարեկան է։ Նրա հաշվին կա 23 հաղթանակ և երեք պարտություն։ Մարզիկը վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականին՝ նորզելանդացի Դեն Հուկերի դեմ, որում երկրորդ ռաունդում հաղթանակ է տարել խեղդող հնարքով։
Դենիսը 32 տարեկան է։ Խառը մենամարտերում նրա հաշվին կա երեք մենամարտ և երեք հաղթանակ