Քյաբաբի դիմաց ընտրողները․ թեժ քննարկում ԱԺ-ում

«Քյաբաբից շատ խոսեցինք․ քանի՞ քյաբաբ եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել եք ԱԺ փոխնախագահ»,- այսպիսի ձևակերմամբ հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:Նրան պատասխանեց ԱԺ փոխնախագահ…

«Քյաբաբից շատ խոսեցինք․ քանի՞ քյաբաբ եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել եք ԱԺ փոխնախագահ»,- այսպիսի ձևակերմամբ հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նրան պատասխանեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Ոչ, ընտրակաշառքի՝ քյաբաբի դիմաց չենք ընտրել Վարդևանյանին»,- ասաց Ալեքսանյանը։

Վահագն Ալեքսանյանը հավելեց նաև որ այս հարցով Ագնեսա Խամոյանը ակամայից համոզում է իրենց, որ հաջորդ ընդդիմադիր թեկնածուներին չարժե ընտրել։

Ալեքսանյանի խոսքով՝ իրենք կարծում են, որ վերջին ընտրություններում ընդդիմադիրների ձայների շուրջ 70 տոկոսը ստացվել է ընտրակաշառքի միջոցով։

Ալեքսանյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ իր կողքին  անկախ նրանից՝  Վարդևանյանը կլիներ, թե ոչ, այդ աթոռին միևնույնն է լինելու էր ընդդիմության ներկայացուցիչ:

Leave a Comment