Վստահեցնելով, որ բանակի սպառազինման ու վիճակի առումով իրենք զրոյական դիրքում չեն՝ «Միլիցա Արմենը» պնդել է, որ իրենք 44-օրյայից առաջ եղած բանակի փաստացի վիճակից անհամեմատ ավելի լավ պայմաններում են, շատ ավելի կայուն անվանգային համակարգ ունեն, շատ ավելի նորագույն սպառազինություն են ձեռք բերել՝ «բովանդակության ու քանակի մեջ», և որևէ համեմատական չի կարող տարվել 2020-ի և այսօրվա սպառազինության միջև: «…և նույնիսկ 20 թվականի պատերազմից առաջ մենք դժվար կերազեինք, որ կգա ժամանակը, որ մենք կարող ենք ունենալ որոշակի սպառազինության տեսակներ, ռազմաարդյունաբերության ձեռքբերումներ, ՆԱՏՕ-ի զինատեսակներին համապատասխան զենքեր և այլն»,-մասնավորապես՝ գլուխ է գովել Խաչատրյան Արմենը:
Հարց պետք է առաջանա՝ եթե հայկական բանակն իր այսօրվա վիճակում անհամեմատ ավելի հզոր է, քան նախքան 2020-ի հայտնի իրադարձությունները, եթե ունենք զենքեր, որ աշխարհը չունի, եթե անվտանգային համակարգն այդքան անխոցելի է, բա ինչո՞ւ է Նիկոլը «տրնգի պարում» Իլհամի առաջ, ինչո՞ւ է թուրքերի թաշկինակը դարձել ու հլու-հնազանդ ծառայում, ինչո՞ւ է ՔՊ-ականներին արգելել մեկնաբանել Ադրբեջանին վերաբերող հարցերը, տալ Իլհամի անունն ու գնահատականներ հնչեցնել: Եթե այդքան լավ է հայկական բանակի վիճակը, դե թող երկրի ղեկավարն իրեն համապատասխան կեպով դրսևորի, դադարի փոշու շորի կարգավիճակում լինել, մեջքը մի քիչ ուղղի: Թե՞ հասկանում է, որ եթե իրեն խելոք չպահի, կարող է իշխանություն կորցնել, կարող են այնպես ոռին տալ ու դուրս հանել, որ իր համար էլ անակնկալ լինի:
Հայկական բանակը երբեք անպատշաճ տեսք չի ունեցել, իսկ 2020-ի պարտությունը եղավ, քանի որ Նիկոլն էր այդպես ուզել ու հրահանգել. սարքովի պատերազմի քողի տակ հողերը հանձնելու խնդիր ուներ իր առաջ դրված,և եթե այդ պահին միջուկային զենք էլ Հայաստանն ունենար, պետք է Արցախը տանուլ տար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: