Բաշար ալ-Ասադը և նրա եղբայրը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել են մահվան

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կրտսեր եղբայրը՝ Մահեր ալ-Ասադը, հեռակա կարգով դատապարտվել են մահվան, հաղորդում է սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը։

«Դատարանը Բաշար Հաֆեզ ալ-Ասադին մեղադրանք է առաջադրել մեկից ավելի անձանց, այդ թվում՝ երեխաների դիտավորյալ սպանության, խոշտանգումների, առևանգման և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով և նրան դատապարտել է մահապատժի», – հաղորդում է գործակալությունը։

Leave a Comment