Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հեռակա մահապատժի է դատապարտվել

Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել նախկին նախագահ Բաշար Ասադին, որի վարչակարգը տապալվեց 2024 թվականի դեկտեմբերին։

Դատարանը Ասադին մեղադրել է երկրի քաղաքացիական պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Դատարանը որոշել է, որ 2011 թվականին Դերաա նահանգում բողոքի ցույցերի դաժան ճնշումն ուղեկցվել է գործողություններով, որոնք այլ կերպ, քան մարդկության դեմ հանցագործություններ, հնարավոր չէ որակել։

Մահապատժի է դատապարտվել նաեւ Բաշար Ասադի զարմիկը՝ Աթեֆ Նաջիբը, որը Դերաա նահանգում ղեկավարել է քաղաքական անվտանգության վարչությունը։ Նա ձերբակալվել եւ կալանավորվել էր անցյալ տարվա հունվարին։ Դատավճռի հրապարակման ժամանակ Աթեֆ Նաջիբը գտնվում էր դատարանի դահլիճում՝ ճաղավանդակի հետեւում։

Բաշար Ասադը իր վարչակարգի տապալումից հետո ընտանիքի հետ փախել է Մոսկվա, որտեղ նրան ապաստան են տրամադրել։ Անցյալ տարվա սեպտեմբերին Սիրիայի դատարանը նրա ձերբակալության հրաման էր տվել։

Leave a Comment