
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շերիֆ Թայըքը ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով։ Հայտնում է Ermenihaber.am-ը։