Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր. երաժշտագետ-ֆոլկլորագետ, «Նուբար» հայ ավանդական երգի և պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի հեղինակ և վարող Լուսինե Նազարյան։
Թեման. Ե՞րբ է սկսվում հայկական իրական Նոր տարին և ինչո՞ւ՝ հենց ամռան տապին։ Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում հայոց հին տոմարի առաջին ամիսը՝ Նավասարդը։
Կխոսենք հին հայկական տոնախմբությունների, աստվածներին նվիրված ծեսերի ու խաղերի մասին, որոնք միավորում էին ողջ ազգը։ Օգոստոսի 11-ը՝ Ազգային ինքնության օրը՝ Նավասարդը։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: