
Հայաստանը պետք է մինչև 2026 թվականի դեկտեմբերը որոշում կայացնի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, երբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվելու է Երևանի նկատմամբ հետագա հնարավոր քայլերի հարցը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ակնհայտ է, որ եթե մինչ այդ հանրաքվե անցկացնելու կոչն անտեսվի, առաջնորդները հետագա քայլերը որոշելիս հաշվի կառնեն այդ հանգամանքը»,- նշել է նա։