Մխիթարյանի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է

11 Օգոստոսի 2026, 10:49

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում խոսել է իր գլխավոր նպատակի մասին։ Մխիթարյանւ խոստովանել է, որ մինչև կարիերան ավարտելը երազում է հաղթել Չեմպիոնների լիգան։

«Ես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Երկու անգամ շատ մոտ եմ եղել դրան։ Գուցե, ի վերջո, դա ինձ հաջողվի», — ասել է Մխիթարյանը։

37-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք առաջիկա մրցաշրջանը կլինի իր վերջինը։ Նրա խոսքով՝ գլխավոր մարզիչը չի երաշխավորել իրեն տեղ մեկնարկային կազմում, և ինքը պատրաստվում է յուրաքանչյուր խաղում ապացուցել իր արժանիքները։
Մխիթարյանն ընդգծել է, որ ապագայի վերաբերյալ որոշումը կընդունի մրցաշրջանի ավարտից հետո՝ գնահատելով իր ֆիզիկական վիճակը։

Նա նաև նշել է, որ առնվազն ևս մեկ տարի կարող է հանդես գալ բարձր մակարդակով։ Թիմում իր գլխավոր առաքելությունն անվանել է երիտասարդ ֆուտբոլիստների համար օրինակ ծառայելը՝ բարձր գնահատելով նրանց ներուժը։

Leave a Comment