Իրանի Գերագույն առաջնորդը ռազմական կառույցների նոր հրամանատարներ է նշանակել

Իրանի գերագույն առաջնորդ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Մոջթաբա Խամենեին երկրի ռազմական կառույցների նոր հրամանատարներ ու փոխհրամանատարներ է նշանակել, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։

Ըստ գործակալության` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` ԻՀՊԿ- ի ավիացիայի բրիգադային գեներալ Ալի Աբդոլլահին նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին շնորհվել է գեներալ-մայորի կոչում, նա նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար։

Համաձայն գերագույն առաջնորդի հրամանագրի՝ ԻՀՊԿ փոխծովակալ Ալի Ազմայիին կղեկավարի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը, իսկ Հոսեյն Թաիբը կղեկավարի Բասիջը` ժողովրդական աշխարհազորը։

Leave a Comment