Լևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ընդգրկել է ակումբի լեգենդների թվում։

Այստեղ ներառված են նաև Լիոնել Մեսսին, Խոսեպ Գվարդիոլան, Դիեգո Մարադոնան, Յոհան Կրոյֆը, կատալոնական ակումբի և համաշխարհային ֆուտբոլի այլ լեգենդներ։

Լևանդովսկին 2022թ․ ամռանն էր Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրած 193 խաղում խփել է 120 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի եռակի չեմպիոն, սուպերգավաթակիր, գավաթակիր։

Այս ամռանը Լևանդովսկին տեղափոխվել է ամերիկյան «Չիկագո Ֆայր»։

Leave a Comment